Menu.am-ը Հայաստանում սննդի առաքման առաջին ծառայությունն է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Այն Menu Group միջազգային ընկերության մի մասն է, որը գործում է նաև Բելառուսում։ Ուժեղ թիմի, նրա փորձառության և «երազանքի առաքման ծառայություն» ստեղծելու ցանկության շնորհիվ Menu Group ընկերությունը շարունակում է ընդլայնվել։